WannaCrypt շորթիչ վիրուսի զոհերը այն ստեղծողների հաշվեհամարներին ավելի քան 42 հազար դոլար են փոխանցել։ Այս մասին հաղորդում է Meduza-ն՝ վկայակոչելով The Guardian-ին։
Նշվում է, որ վիրուսի ստեղծողների հաշվեհամարներին գումարներ են փոխանցել մոտ100 տուժածներ։
Առաջիկայում վճարումների արժեքը կարող է կտրուկ աճել, քանի որ WannaCrypt-ի ստեղծողները նախազգուշացնում են, որ եթե առաջիկա երեք օրում գումարը չվճարվի, ապա այն կկրկնապատկվի։ Եթե մեկ շաբաթում զոհը չվճարի, վիրուսը սպառնում է ոչնչացնել նրա բոլոր ֆայլերը։
The Times-ն, իր հերթին, հայտնում է, որ տուժածներից WannaCrypt-ի ստեղծողներին փոխանցած միջոցները հաշվեհամարից հանելու ոչ մի փորձ չի արձանագրվել։ Պարբերականն ընդգծում է, որ հաշվեհամարները գտնվում են հատուկ ծառայությունների վերահսկողության ներքո, որոնք հույս ունեն դրանց միջոցով գտնել վիրուսը ստեղծողներին։




























