Կալիֆորնիայի ֆիզիկոսները մշակել են գերզգայուն հաղորդիչ, որն ունակ է զգալ ու գրանցել բակտերիաների շարժումը, սրտի բջիջների ներքին բաբախյունը ու միկրոաշխարհի այլ անլսելի աղմուկները, ասվում է Nature Photonics ամսագրում հրապարակված հոդվածում ։ Դոնալդ Սերբուլիի ստեղծած սարքը նանոհաղորդիչ է, որը երեք բաղադրիչ ունի՝ անագե նանոմանրաթելեր ու երկու տեսակի ոսկյա նանոմասնիկներ, որոնք ամրացված են դրանց մակերեսին էլեկտրոստատիկ ձգողականության ուժերի ու գերառաձգական պոլիմերային սոսնձի օգնությամբ։

Նանոմասնիկները ու որոշ մետաղների՝ օրինակ ոսկու կամ արծաթի բարակ շերտերն ունակ են կլանել տեսանելի լույսը ու այն հաղորդել էլեկտրամագնիսային ճառագայթման այլ ձեւերի տեսքով։ Մետաղի մակերեսի վրա այդ ընթացքում առաջանում են պլազմոններ՝ էլեկտրոնների հավաքական տատանումներ, որոնք ունակ են կլանել ու արձակել էներգիան լուսային ալիքների տեսքով։

Այս «բարձրախոսի» օգնությամբ Սերբուլին ու նրա գործընկերները կկարողանան զգալ շատ փոքր ուժերն ու ակուստիկ տատանումները, այն կկարողանա որսալ ձայներ, որոնք հազարապատիկ թույլ են ,քան այն ձայնը, որն ունակ է լսել մարդը։ Այդ գաջետը տասնապատիկ զգայուն է ատոմաուժային մանրադիտակից ու միաժամանակ ավելի հեշտ է կիրառման մեջ։

Այդ նանոբարձրախոսի օգնությամբ գիտնականները ձայնագրել են այն ձայները, որոնք արձակում են բակտերիաները սննդարար միջավայրով շարժվելիս, նաեւ չափել են սրտի մկանային բջիջների արձակած տատանումների ուժը։