Վրացական կանանց գաղութի մի քանի բանտարկյալներ հացադուլ են հայտարարել։ Նոյեմբերի 7-ից հացադուլ են սկսել Նատալյա Բադալյանցը, Մայա Սուլաքվելիձեն եւ Թամարա Թալիկաձեն։
Նրանք հանդիպում են պահանջում պատիժների իրականացման եւ իրավաբանական օգնության նախարար Խաթունա Կալմախելիձեի, ազգային պաշտպան Գեորգի Տուգուշիի, ինչպես նաեւ պատգամավորների հետ, գրում է «Կավկազ Պրես»-ը՝ վկայակոչելով «Ի համերաշխություն ապօրինի բանտարկվածների» հասարակական կազմակերպությանը։
Շարժումը նախարարին, օմբուդսմենին եւ պատգամավորներին կոչ է արել արձագանքել կանանց պահանջին։ Հասարակական կազմակերպության տվյալներով, 15-օրյա հացադուլից հետո Նատալյա Բադալյանցի վիճակը վատացել է։




























