Նոյեմբերի 22-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի աշխատանքային հանդիպումը:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը շարունակվել են քննարկումները ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն առնչվող օրակարգային հարցերի շուրջ:





























