Գերմանիայի հասարակության ինտեգրալ սխեմաների ինստիտուտի աշխատողները հայտնել են mp3 ձևաչափի պաշտոնական վախճանի մասին։ 2017-ի ապրիլին սպառվել են այդ ֆորմատի վերջին պատենտների ժամկետները ու դադարեցվել են արտոնագրային փոխանցումները ծրագրային ապահովման արտադրողների կողմից, հայտնում է Gazeta-ն։
mp3 Ֆորմատից հրաժարվելու պատճառներից մեկն էլ այն է, որ արդեն վաղուց հայտնվել են աուդիոկոդեկներ, որոնք ավելի լավ են ծառայում աուդիոֆայլերը սեղմելու նպատակին։ Ու չնայած mp3 ֆորմատը դեռ շատ պոպուլյար է օգտատերերի շրջանում, ռադիոկայանների ու հեռուստաալիքների մեծ մասն անցել է ժամանակակից կոդեկների գործածմանը, որոնք ավելի լավ են ապահովում ձայնի սեղմումը՝ ձայնի որակի ավելի քիչ կորուստի պայմաններում։
Նվազագույն կորուստներով ձայնը սեղմելու ալգորիթմներ ստեղծելու աշխատանքները դեռ 1970-ականներից են սկսվել՝ գերմանացի գիտնականները փորձել են լուծել խոսքը հեռախոսագծերով փոխանցելու խնդիրը։ mp3 ֆորմատի հիմքում եղել է ASPEC (Adaptive Spectral Perceptual Entropy Coding) կոդեկը։





























