Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 24-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Թուրքմենստան:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա Թուրքմենստանի Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի, Մեջլիսի նախագահ Ակջա Նուրբերդիեւայի հետ:

Հայաստանի եւ Թուրքմենստանի նախագահների բանակցություններից հետո, նախատեսված է նաեւ փաստաթղթերի ստորագրման արարողություն: