Եվրոպացի աստղագետների թիմը՝ Լարա Սիդոլիի ղեկավարությամբ հայտնաբերել է ամենադանդաղ ռենտգենյան պուլսարը՝ AX J1910.7 + 0917։ Դրա պտույտի ժամանակը կազմում է 36 200 վայրկյան։ Դրանով իսկ այն առայսօր հայտնի ամենադանդաղ ռենտգենյան պուլսարն է ճանաչվել, փոխանցում է «Պոպուլյարնայա մեխանիկան»։
Ռադիոպուլսարների նման՝ ռենտգենային պուլսարները իրենցից ներկայացնում են նեյտրոնային աստղեր՝ ուժեղ մագնիսային դաշտով։ Ռենտգենային պուլսարները ամենավառ օբյեկտներից են ռենտգենային երկնքում։
AX J1910.7 + 0917 պուլսարը հայտնաբերվել է ճապոնական արբանյակի կողմից 2001-ին ։ Սկզբում աստղագետները այն դասակարգում էին որպես ռենտգենային ճառագայթման համեմատաբար թույլ աղբյուր։ Քանի որ հայտնաբերված պուլսարը հեռու չէր W49-ից, որը դիտարկում էր NASA Chandra ռենտգենային աստղադիտարանը, այն հայտնվել է աստղագետների ուշադրության կենտրոնում։
Լարա Սիդոլիի թիմը մի քանի տարի վերլուծել է AX J1910.7+0917 պուլսարի մասին տվյալները։ Հետազոտողներին հաջողվել է պարզել, թե պուլսարի նեյտրոնային աստղի պտտման որ տեւողությունն է հնարավոր բացատրել պուլսարի վրա աստղային քամու քվազիսֆերիկ ակրեցիայի ռեժիմով։





























