Պայթյունի հետեւանքով տուժած ամերիկացին համարում է, որ իրեն փրկել է iPhone–ի Siri ձայնային օգնականը, գրում է Associated Press-ը։

Վիլմոթ քաղաքի բնակիչ Քրիստոֆեր Բիչերը ստուգում էր այն տունը, որը վաճառում է նրա մայրը։ Երբ նա փորձել է միացնել լույսը, տեղի է ունեցել պայթյուն։ Շենքի մի մասը փլվել է, սկսվել է հրդեհ։

Տղամարդը կարողացել է դուրս գալ այրվող տնից ու ուզում էր օգնություն կանչել, բայց չի կարողացել զանգահարել ուժեղ այրվածքների պատճառով։ Այդ ժամանակ նա ակտիվացրել է Siri-ն ու խնդրել զանգահարել 911 ծառայություն։ «Իմ բախտը շատ է բերել, որ ես ողջ եմ մնացել»,- ասում է նա։