Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ուսումնասիրություններ եւ ստուգումներ է իրականացնում պանրի շուկայում: Այդ մասին նոյեմբերի 22-ին Ծաղկաձորում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը եւ հավելել, որ ուսումնասիրությունները նպատակ ունեն պարզել պանրի գների բարձրացման հիմնավորվածությունը:
Ա.Շաբոյանը, սակայն հրաժարվել է այս պահին հրապարակել ուսումնասիրութունների արդյունքները, թեեւ ասել է, որ արդեն որոշակի եզրահանգումներ ունեն:





























