Ադրբեջանի եւ Պորտուգալիայի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի եւ Լուիշ Ամադոյի հանդիպման ընթացքում դիվանագիտական,ծառայողական եւ հատուկ անձնագրերով օժտված անձանց համար վիզաները չեղյալ հայտարարելու մասին պայմանագիր է ստորագրվել:

Հանդիպումը կայացել է Լիսաբոնում՝ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում, գրում է  ադրբեջանական APA գործակալությունը: