Չինաստանի քաղաքացին սահմռկեցուցիչ սպանություն է կատարել Սանկտ-Պետերբուրգում:
Սանկտ-Պետերբուրգի քննչական կոմիտեն քրգործ է հարուցել 1-ին բժշկական համալսարանի 59-ամյա աշխատակցուհու սպանության փաստի առթիվ:
Կնոջ դին հայտնաբերվել էր թերապիայի ամբիոնում:
Իրավապահների փոխանցմամբ, Չինաստանի հյուպատոսություն է ներկայացել այդ երկրի քաղաքացի Սյույ Ցինը, ով խոստովանել է, թե հենց նոր սպանություն է կատարել: Ոստիկանները մեկնել են համալսարան եւ կաբինետներից մեկում հայտնաբերել են գլխատված կանացի մարմինը: Գլուխն առ այսօր չեն գտել:
Հայտնի է, որ ենթադրյալ մարդասպանը սովորել է համալսարանում եւ նոյեմբերի 11-ին հեռացվել է պայմանագրային պարտավորությունները խախտելու համար:





























