Իսրայելական Check Point Software Technologies ընկերությունը WannaCry վիրուսի նոր տեսակ է հայտնաբերել, որի օգնությամբ հաքերները հարձակումներ են իրականացրել աշխարհի 150 երկրներում: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Վերջին մի քանի ժամվա ընթացքում մենք ականատես եղանք հարձակման՝ մեկ վայրկյանում մեկ գրոհ արագությամբ»,- ասված է ընկերության հայտարարությունում:

WannaCry վիրուսի տարածման մասին առաջին տեղեկությունները հրապարակվեցին մայիսի 12-ին: Հայտնվելով համակարգչում՝ այն արգելափակում էր դրա աշխատանքն ու ապարգելափակման համար գումար պահանջում: Նախնական գնահատականներով՝ հարձակման կազմակերպիչները կարողացել են առայժմ շուրջ 42 հազար դոլար աշխատել: