Ըստ Forbes պարբերականի՝ Չինաստանի ամենահարուստ մարդն է դարձել Alibaba Group ընկերության հիմնադիր Ջեք Ման, հաղորդում է Gazeta-ն։

Այսպիսով գործարարը շրջանցել է Wanda Group-ի ղեկավար Վան Ցզյանլինին։ 

Հստակեցվում է, որ Ջեք Մայի կարողությունը 30,9 մլրդ դոլար է գնահատվել, իսկ  Ցզյանլինինը՝  30,7 մլրդ դոլար։ 

Wanda Group-ի ղեկավարն իր հիմնական եկամուտը ստանում է  անշարժ գույքի եւ ժամանցային ոլորտի բիզնեսից։ Ջեք Մայի կարողությունն աճել է 2017 թվականին ավելի քան մեկ քառորդով  Alibaba-ի բաժնետոմսերի թանկացման արդյունքում։ 

Նշենք, որ Ասիայի ամենահարուստ մարդը, ըստ Forbes-ի, մուլտիմիլիարդատեր Լի Ցզյաչենն է՝ Հոնքոնգից, որի կարողությունը 32,9 մլրդ դոլար է գնահատվում։