Ինչպես տեղեկացրել էինք՝ նոյեմբերի 19-ին, ժամը 17.05-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Վանաձորի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Աղայան փողոցի 94/5 շենքի բնակարաններից մեկում սպանություն է կատարվել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ ժամը 16.50-ի սահմաններում անհայտ անձը հրազենային կրակոցներով սպանել է 42-ամյա Համեստուհի Այվազյանին:
Ոստիկանության Լոռու մարզային վարչության եւ Վանաձորի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 20-ին պարզվել է, որ հանցագործությունը կատարել է նախկինում դատապարտված, 54-ամյա Սամվել Ավետիսյանը:
Նրան հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են:





























