Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին հրամանագիր է ստորագրել, որոնք վերաբերում են մի շարք սոցցանցերի արգելափակմանը: Այս մասին հաղորդում է «112 Ուկրաինա»-ն:

Պորոշենկոյի հրամանագիրը ենթադրում է, մասնավորապես, «ՎԿոնտակտե», «Օդնոկլասսնիկի» սոցցանցերի եւ «Յանդեքս» կայքի որոնման համակարգի արգելափակում: