Եվրամիությունը եւ Ուկրաինան հաստատել են գործողությունների ծրագիրը, որով Ուկրաինայի համար հանվում է վիզայի ռեժիմը: Նոյեմբերի 22-ին Բրյուսելում Եվրամիության եւ Ուկրաինայի միջեւ ընդունված փաստաթղթում, սակայն, չի նշվում, թե ե՞րբ չեղյալ կհայտարարվի վիզային ռեժիմը:

Այն նաեւ չի նախատեսում Եվրամիության կողմից վիզային ռեժիմի ավտոմատ չեղյալ համարում, երբ Ուկրաինան կատարի իր բոլոր պարտավորությունները եւ իրականացնի անհրաժեշտ բարեփոխումները:

Եվրամիության եւ Ուկրաինայի միջեւ վիզայի ռեժիմի թեթեւացման վերաբերյալ բանակցությունները սկսվել են 2008 թվականի դեկտեմբերից: Այս տարվա մայիսին կողմերը պայմանավորվել են Ուկրաինային տրամադրել գործողությունների պլան, որը նման է Արեւմտյան Բալկանների համար նախատեսված «ճանապարհային քատեզին»: Ուկրաինան հույս ունի, որ իր համար ռեժիմը կհանվի Եվրոպայի 2012-ի ֆուտբոլի առջանության ժամանակ, որն անց է կացվելու Ուկրաինայում եւ Լեհաստանում: