Ցանցահենները վաճառքի են հանել կիբերզենքի երկրորդ տարբերակը, որն առեւանգել են ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունից։ Այս մասին հաղորդում է RNS-ն՝ վկայակոչելով Financial Times-ին։

EsteemAudit կոչվող վիրուսը մշակվել ու թողարկվել է համացանցի, այսպես կոչված, «սեւ շուկայում» վաճառելու համար։ EsteemAudit-ն օգտագործում է Windows-ի Windows 2003 եւ Windows XP տարբերակների թերությունները։

Windows 7-ի եւ օպերացիոն համակարգի ավելի նոր տարբերակների համար վտանգ չկա, ընդգծում են Microsoft-ում։