Հայաստանի օմբուդսմենի գրասենյակը, հավանաբար, «փչացած հեռախոս» է խաղում: Այս մասին հայտարարեց նոյեմբերի 18-ին անհիմն ոստիկանների կողմից բռնությամբ ոստիկանության բերման ենթարկված դեռահասների ծնողներից մեկը:
«Մենք դիմել ենք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, խնդրելով քայլեր ձեռնարկել կապված այն փաստի հետ, որ ոստիկանները վիրավորել են մեր երեխաներին: Իսկ որպես պատասխան օմբուդսմենը հանդես է եկել հայտարարություններով լրիվ այլ առիթով. Իբր, միայն իրենց միջամտությունից հետո են թույլ տվել, որ տեսնենք ոստիկանությունում գտնվող մեր երեխաներին»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ծնողներից մեկը: Նրա խոսքով, առանց օմբուդսմենի գրասենյակի են դեռահասների ծնողներին թույլ տվել տեսնել երեխաներին՝ նրանց բերման ենթարկելուց, բառացիորեն 20 րոպե անց: «Այնպես որ, օմբուդսմենի «արա արձագանքումը» ոչ մի կերպ մեզ չօգնեց մեր եւ մեր երեխաների իրավունքները վերականգնելու հարցում»,- նշել է ծնողը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՄԻՊ-ի մամուլի ծառայությունը հայտարարել էր, որ ոստիկանության գործողությունների եւ դեռահասների իրավունքերի խախտման վերաբերյալ ոչ մի հայտարարություն չի լինի, որովհետեւ «ոստիկանությունից ասում են, որ երեխաների մոտից կտրող-ծակող գործիքներ են հայտնաբերել»: ՄԻՊ գրասենյակը միայն արձանագրել է, որ խախտվել է ծնողների տեսակցելու իրավունքը:
«Ինչ վերաբերում է ՄԻՊ գրասենյակի հայտարարությանը, թե ոստիկանության տվյալներով երեխաների մոտ սառը զենք է եղել, դա բացարձակ սուտ է: Երեխաները ոստիկանությունում բացատրել են, որ դա հուշանվեր է եղել, որը կարելի է գնել Երեւանի ցանկացած խանութում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ձերբակալված դեռահասներից մեկի ծնողը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նոյեմբերի 18-ին ոստիկանները 7 դեռահասների, այդ թվում 5 աղջիկների, բռնությամբ, մազերից քարշ տալով մտցրել են մեքենան եւ տարել ոստիկանատուն: Նրանց շարքում է եղել նաեւ այդ պահին պատահական անցնող մի երիտասարդ՝ ճղած ջինսերով լինելու պատճառով: Ոստիկաններն իրենց արարքը բացատրել են նրանով, որ իբրեւ թե անչափահասներն «էմո» սուբմշակույթի ներկայացուցիչներ էին: Հետագայում երեխաները հերքել էին այդ տեղեկատվությունը եւ նշել, որ ոստիկանների այդ գործողություններն «իսկական ֆաշիզմ է»: «Մեր երկրում զարմանալի իրավիճակ է ստեղծվում: Եթե դու դու պիրսինգ ես կրում կամ տատու ես արել, ապա դու հասարակության համար վտանգավոր ես համարվում»,- նոյեմբերի 19-ին մամուլի ասուլիսում հայտարարել էր ձերբակալված աղջիկներից մեկը:





























