Reddit-ի օգտատերերը ռեսուրսում հրապարակել են տեղեկություններ հանրահայտ WhatsApp մեսենջերի կեղծ կայքի մասին։ Խաբեբաները օգտագործել են կիրիլյան խորհրդանիշներ, որպեսզի ստեղծեն «шhaтsapp.com» կեղծ դոմեն՝ whatsapp.com-ի նման, հայտնում է «ՌԳ»-ն
Որոշ օգտատերեր պատմել են, որ իրենք ստացել են առաջարկ՝ ներբեռնել WhatsApp–ի դեսքթոփային տարբերակի համար նոր ձեւավորում։ Կեղծ ռեսուրս անցնելուց հետո խաբեության զոհերին առաջարկում են ադ կայքի հղումը տարածել սոցցանցերում, իսկ հետո ներբեռնել BlackWhats գովազդային հավելվածը Chrome Web Store-ում։
Մասնագետները ենթադրում են, որ անհայտ ֆայլը ներբեռնել են ավելի քան 16 հազար օգտատերեր։ Չստուգված ծրագրերի ներբեռնման հետեւանքները կարող են անկանխատեսելի լինել, դրա համար էլ փորձագետները խորհուրդ են տալիս զերծ մնալ կասկածելի ռեսուրսներից նյութեր ներբեռնելուց։





























