ԱՄՆ Միչիգան նահանգի մի խումբ գիտնականներ մշակել են հարթ, ճկուն նյութ, որը կարող է մեխանիկական տատանումներից ձայն մշակել ։ Դրա օգնությամբ գիտնականները կարող են ստեղծել «խոսող թուղթ» կամ «երգող դրոշներ», հայտնում է Nature Communication ամսագիրը։
Մշակման հիմքում էլեկտրականության FENG նանոգեներատորն է, որը դեռ 2016-ի վերջին էր ներկայացվել ։Այդ նյութն ունակ է մեխանիկական էներգիան վերափոխել հոսանքի։ Գիտնականները ենթադրում էին, որ FENG– ը կդառնա սնուցման հիմնական աղբյուր սմարթֆոնների ու կրելի սարքերի համար ։
Սակայն մի շարք փորձարկումներից հետո հայտնաբերվել էր այդ նյութի մեկ այլ հատկանիշ։ Մասնագետներին հաջողվել է էլեկտրականությունը մեխանիկական տատանումների վերածել, որից հետո ձայնագրել ակուստիկ ալիքները։
«Պատկերացրեք մի թերթ, որի էջերը միաժամանակ եւ բարձրախոս են, եւ դինամիկ։ Ըստ էության կարելի է ստեղծել մի ամբողջ համար, որն արձագանքում խոսքին ու ինքն է խոսում ընթերցողների հետ»,- պատմել է հետազոտության առաջատար հեղինակ Նելսոն Սեպուլվեդը։





























