Apple ընկերությունը հունիսին նոութբուքերի երեք նոր մոդելի մասին կհայտարարի, հաղորդում է Bloomberg-ը:
Ընկերության նոր արտադրանքի ցուցադրական ներկայացումը նախատեսվում է ամենամյա Apple WWDC տեխնոլոգիական համաժողովում, որը նախանշված է հունիսի 5-9-ին:
Ենթադրվում է, որ Apple-ը կներկայացնի նոր MacBook՝ 12 մատնաչափ էկրանով, MacBook Pro-ն՝ նոր Kaby Lake պրոցեսորով եւ նորացված MacBook Air-ը:
Apple-ում հույս ունեն, որ նոր նոութբուքերը կմրցակցեն Microsoft-ի թողարկած Surface Laptop-ի հետ:
Apple-ն ու Intel-ը հրաժարվել են պաշտոնապես մեկնաբանել տեղեկատվությունը:





























