Hewlett Packard ընկերությունը ներկայացրել է հիշողության ռեկորդային ՝ 160 տերաբայթ ծավալով համակարգչի նախատիպը։ Ընկերությունում նշում են, որ խոսքը օպերատիվ ու մշտական հիշողության մասին է, հաղորդում է BBC-ն։
Համակարգիչը ստեղծվել է ծավալուն տվյալների հետ աշխատանքի համար եւ միաժամանակ կարող է նաեւ վերլուծել տեղեկությունը։
The Machine («Մեքենա») անվանումը ստացած սարքավորումը օգտագործում է Linux օպերացիոն համակարգը։ Ընկերությունում հայտարարել են, որ ստեղծողները հիմնական ուշադրությունը կենտրոնացրել են նրա հիշողության եւ ոչ թե պրոցեսորի վրա





























