Telegram մեսենջերի հեղինակները հայտարարել են, որ աշխարհի ոչ մի կառավարություն չի ստացել եւ չի ստանա սերվիսի օգտատերերի մասին որեւէ տեղեկություն, հայտնում է RNS-ը:
«Աշխարհում դեռեւս որեւէ կառավարություն կամ հատուկ ծառայություն մեզնից նույնիսկ մեկ բիթ տեղեկություն չի ստացել: Այսպես կլինի միշտ»,- հայտարարել են Telegram-ից՝ ընդգծելով, որ բոլոր տեղեկությունները, որոնք փոխանցվում են մեսենջերի գաղտնի չաթերում, ծածկագրման գործընթաց են անցնում:





























