Մոտ ապագայում չի գտնվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման լուծումը: Մայիսի 17-ին կայացած լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:
Նրա համոզմամբ՝ խնդիրն այն ժամանակ կլուծվի, երբ Ադրբեջանը գիտակցի, որ չի կարող Ղարաբաղին տիրել: «Ոչ մի պետություն չի կարող Հայաստանին հարկադրել տարածքներ հանձնել հանուն ոչմիբանի: Մենք այն ժամանակ հրադադարին համաձայնվեցինք, Ադրբեջանը հրաժարվեց այն կատարել: Եթե նա պատրաստ չէ որեւէ զիջման, մենք ինչպե՞ս կարող ենք նրանց առաջարկել նստել եւ մտածել խնդրի լուծման մասին»,- հարց հնչեցրեց Հարությունյանը՝ շարունակելով, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Երեւանը, Մեղրին եւ Գորիսը ադրբեջանական տարածքներ է համարում: «Էլ ի՞նչ խոսենք: Ի՞նչ զիջումների է Ադրբեջանը պատրաստ: Ահա նրա զիջումները»,- շեշտեց Վաղարշակ Հարությունյանը:





























