1994 թվականի հրադադարի համաձայնագիրը միակ իրավական փաստաթուղթն է, որը Ադրբեջանի համար զսպող գործոն է հանդիսանում։ Այս մասին մայիսի 17-ին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
Այն հարցին, որ չնայած գոյութուն ունեցող համաձայնագրին հայկական կողմը սահմանին ժամանա առ ժամանակ զոհեր է ունենում, ՀՀ պաշտպանության նախկին նախարարը պատասխանել է. «Իսկ եթե չլիներ համաձայնագիրը, պատերազմ կլիներ։ Այնպես որ, այդ համաձայնագիրը պետք է զսպող գործոն համարել. այն կանխում է լայնածավալ պատերազմը»։





























