Ներդրողների հետ հանդիպման ժամանակ AMD-ն առաջին անգամ է բացահայտել մանրամասներ Threadripper անունով հզոր դեսքթոփային պրոցեսորի մասին։

Ընկերության ներկայացուցիչ Ջիմ Անդեսոնի խոսքով Threadripper-ը դառնալու է առաջին 16 միջուկով չիպը՝ 32 հաշվողական հոսքերով։ Ակնկալվում է , որ ընկերությունը Threadripper-ի մասին ավելի շատ մանրամասներ կհայտնի Computex 2017 համակարգչային ցուցահանդեսի ժամանակ, որը շուտով կբացվի Տայբէեյում։  AMD-ն արդեն վաղուց է մտադրվել առաջ անցնել Intel –ից «պրոցեսորային» շուկայում։ Ֆիրման արդեն սկսել է Ryzen պրոցեսորների վաճառքը։ AMD-ում ասում են, որ ութ միջուկ ունեցող Ryzen 7-ն  իր հզորությամբ չ ի զիջում Intel-ի չիպերին, միաժամանակ շատ ավելի էժան է։ Իսկ 32 հոսքերով AMD չիպը հեշտությամբ առաջ կանցնի Intel Core i7-6950X 10 միջուկանոց չիպերից ։  

Լուրեր են պտվվում, որ Intel-ն արդեն պատրաստել է իր պատասխանը։ Շուտով կհայտարարվի 12 միջուկներով Core i9 –ի թողարկման մասին, որը ունենալու է Hyper-Threading ֆունկցիա՝ավելացնելով հաշվողական հոսքերի քանակը։ Ամեն դեպքում AMD-ի ու Intel մրցակցությունից սպառողներն են շահում։ Այդ նույն Core i7-6950X –ը սկզբում վաճառվում էր 1723 դոլարով, բայց հիմա Intel-ը հաստատ կէժանացնի գները։