ԱՄՆ Ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկողության գրասենյակը (OFAC) հայտարարել է Իրանի դեմ պատժամիջոցների հետագա ընդլայնման մասին, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը։

Ֆինանսների նախարարության պաշտոնական հայտարարությունում հիշատակվում են  Իրանի պաշտպանական գերատեսչության պաշտոնյա Մորտեզա Ֆարասատպուրը, որը մասնակից է բալիստիկ հրթիռների ստեղծման ծրագրի իրացմանը, ինչպես նաեւ SBIG ընկերության տնօրեն Ռահիմ Ահմադին, որը պատասխանատու է եղել հրթիռային զենքի փորձարկման համար։ 

ԱՄՆ-ն նաեւ պատժամիջոցներ է սահմանել չինական Ruan Ruling ընկերության եւ դրա հետ համագործակցող եւս երեք կոմերցիոն ֆիրմաների դեմ։ Ամերիկյան իշխանությունները պնդում են, որ չինական ընկերությունները ռազմական նշանակության տարբեր սարքավորումներ են Իրան մատակարարել։