Եվրահանձնաժողովը Facebook-ին տուգանել է 110 մլն եվրոյով՝ 2014 թվականին WhatsApp-ը գնելիս ոչ արժանահավատ տվյալներ փոխանցելու համար, հաղորդում է  RNS-ը։

«Այսօրվա որոշումը հստակ ազդանշան է հղում ընկերություններին, որ նրանք պետք է գործեն ԵՄ-ի բոլոր օրենքների համաձայն, ներառյալ՝ ճշգրիտ տեղեկատվություն տրամադրելու պարտականությունը»,- որոշումը մեկնաբանել է մրցակցության հարցերով եվրահանձնակատար Մարգարեթ Վեսթագերը։ 

Ավելի վաղ Reuters-ը, աղբյուրին վկայակոչելով, հայտնել էր, որ տուգանքը կարող է հասնել 276 մլն դոլարի, քանի նախատեսվում էր, որ այն կկազմի ընկերության համաշխարհային շահույթի 1 տոկոսը։