Այսօր՝ մայիսի 18-ին, Իրանում նախագահական ընտրությունների նախաշեմին լռության օր է, որոնք տեղի կունենան մայիսի 19-ին: ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Իրանի նախագահի եւ քաղաքային ու գյուղական խորհուրդների թեկնածուների ընտրարշավը ավարտվել է մայիսի 18-ին՝ առավոտյան ժամը 8-ին:

Իրանում նախագահական 12-րդ եւ քաղաքային ու գյուղական խորհուրդների 5-րդ ընտրությունները կանցկացվեն ուրբաթ՝ մայիսի 19-ին, առավոտյան ժամը 8-ին, մոտ 64 հազար ընտրական տեղամասերում:

Իրանի Ներքին գործերի նախարարության մամուլի հաղորդագրության համաձայն՝ Մուսթաֆա Աղա Միրսալիմը, Իսհակ Ջահանգիրին, Հասան Ռոհանին, Իբրահիմ Ռաիսին, Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը եւ Մուսթաֆա Հաշեմի Թաբան 6 այն թեկնածուներն են, որոնք հաստատվել են առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցելու համար: Իրանի նախագահի թեկնածու Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆը պաշտոնապես աջակցել է Սեյեդի Իբրահիմ Ռաիսիին եւ մայիսի 15-ին դուրս եկել նախագահական մրցապայքարից: Մայիսի 16-ին նախագահի թեկնածու Իսհակ Ջահանգիրին նույնպես պաշտոնապես հայտարարել է նախագահական մրցապայքարից դուրս գալու մասին եւ աջակցել է նախագահ Հասան Ռոհանիի թեկնածությունը:

Հաղթելու համար թեկնածուն պետք է ստանա ձայների 50 տոկոսից ավելին: Եթե հավակնորդներից ոչ մեկին չհաջողվի ընտրողների նման թվով աջակցություն ստանալ, կանցկացվի քվեարկության երկրորդ փուլը, որին կմասնակցեն առաջին փուլի 2 առաջատարները: