Ամերիկյան առցանց ռիթեյլոր Amazon –ը Փարիզի մոտ կբացի հետազոտական կենտրոն, որը մշակելու է համակարգչային ծրագրեր՝ անօդաչուներով ապրանքներ առաքելու համար, գրում է Le Parisien-ը։

Կենտրոնի աշխատակիցները զբաղվելու են անօդաչու սարքերի երթուղիների կառավարման տեղեկատվական համակարգերի մշակումով, ինչը իրականացվելու է Amazon-ի Prime Air ծրագրի շրջանակում։ Ենթադրվում է, որ դրոններով ապրանքների առաքումը կտեւի ոչ ավել քան 30 րոպե։

Amazon-ն արդեն նմանատիպ կենտրոններ ունի ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ավստրիայում ու Իսրայելում։