Համացանցում հրապարակվել են iPhone 8-ի նոր լուսանկարները. լուսանկարները տեղադրվել են BGR պորտալում:

Աղբյուրները ենթադրում են, որ սմարթֆոնի մակետը ստեղծվել է Apple-ի հաստատած գծագրերի հաստատմամբ, որոնցով պետք է արտադրվի iPhone 8-ը:

Նրանց խոսքով, հենց այսպիսի տեսք է ունենալու iPhone-ը: Դատելով պատկերներից, նոր սմարթֆոնի հետեւի մասը ապակուց է, իսկ կրկնակի տեսախցիկը ուղղահայաց դիրք ունի:

Մակետի վրա բացահայում է TouchID  սկաներով Home  կոճակը: Հավանական է, որ Apple-ը մատնահետքերի սկաները տեղադրել է էկրանին, ոչ թե հետեւի մասում, ինչպես հաղորդվել էր նախկինում:

Twitter-ի իր միկրոբլոգում նմանատիպ լուսանկարներ է հրապարակել Բենջամին Գեսկինը (Լատվիայից) դեռեւս 2017-ի ապրիլին:

Նոր iPhone-ը կներկայացվի այս տարվա աշնանը՝ Apple-ի ամենամյա շնորհանդեսի ժամանակ: