Աշխաբադում նոյեմբերի 22-25-ը հայկական կինոյի օրեր են անցկացվում: Ցուցադրությունները կազմակերպվել են Թուրքմենստանի մշակույթի նախարարության եւ Հայաստանի դեսպանության համատեղ ջանքերով:
Նոյեմբերի 22-ին` կայացել է Թուրքմենստանում Հայկական կինոյի օրերի բացման հանդիսավոր արարողությունը եւ Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլիմի ցուցադրությունը:
Նշենք, որ նոյեմբերի 24-ին կսկսվի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցն Աշխաբադ:





























