Հանրաճանաչ Telegram մեսենջերի նոր տարբերակում բոտերին վճարումներ անելու հնարավորություն  ստեղծվել: Մեսենջերի բլոգում ասվում է, որ այժմ բոտերի մշակողները կարող են դրանում ներբեռնել վճարման գործառույթը եւ տարբեր ծառայությունների դիմաց վճարումներ ընդունել, փոխանցում է Meduza-ն:

Վճարում իրականացնելու համար անհրաժեշտ կլինի մուտքագրել բանկային քարտի տվյալները:

Փորձնական @ShopBot-ում կարելի է տեսնել, թե ինչպես են «աշխատում» վճարումները: Ներկա պահին վճարումներն աշխատում են միայն  Telegram 4.0 բջջային տարբերակում:

Բացի այդ, Telegram-ի նոր տարբերակը կարճ տեսահաղոդագրություններ ուղարկելու հնարավորություն է ընձեռում: Նորամուծություն է նաեւ Telescope առանձին հարթակը, որը կպահի հրապարակային ալիքներում տեղադրված տեսագրությունները եւ հնարավորություն կտա դրանք դիտել մեսենջեր չունեցող մարդկանց: