Տղամարդն իր վրա բենզին է լցրել ու ինքնահրկիզվել Բանգկոկում` Իրանի դեսպանատան առջեւ: «ՌԻԱ Նովոստի»-ն, վկայակոչելով Bangkok Post պարբերականը, նշում է, որ միջադեպը տեղի է ունեցել Իրանում նախագահական ընտրությունների օրը:
Տղամարդու ազգային պատկանելությունը դեռ չի հաջողվել պարզել: Նա լուրջ այրվածքներով, կրիտիկական վիճակում հիվանդանոց է տեղափոխվել: Ոստիկանությունը հետաքննում է միջադեպը:





























