Նոյեմբերի 22-ին, ժամը 12.05-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Գորկու փողոցի 22 տան բնակիչը մի քանի օր է բնակարանից դուրս չի եկել եւ անհրաժեշտ է  փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Ժամը 12.15-ին փրկարարների ուժերով բացվել է բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 80-ամյա Ռոբերտ Մկրտչյանի դին: