Երեք մարդ տուժել է Քալիֆորնիայում Google-ի ամենամյա համաժողովի ժամանակ, հայտնում է Associated Press-ը:

Գործակալության տեղեկություներով՝ երեք տուժածներից մեկի վիճակը ծանր է, մյուս երկուսի վիճակը՝ բավարար: Նրանք կորպորացիայի աշխատակիցներն են, համաժողովի մասնակիցներից ոչ մեկը չի տուժել:

Google-ի հաղորդագրության մեջ նշված է, որ շենքի խոհանոցում, որտեղ տեղի է ունեցել միջոցառումը, «թեթեւ բռնկում» է տեղի ունեցել: Մաունթին Վյու քաղաքի հրշեջ ծառայության ներկայացուցիչը, որտեղ ընթացել է համաժողովը, հայտարարել է, որ բռնկման պատճառները պարզվում են: