Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Գիորգոբա (Սուրբ Գիորգիի) տոնի կապակցությամբ ներել է 220 դատապարտյալների: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է պատիժների իրականացման եւ իրավական օգնության նախարար Խաթունա Կալմախելիձեն:

Նրա խոսքով, ներվածների մեջ 10 կին եւ մեկ անչափահաս կա: Ընդամենը լիովին ներվել են 182 դատապարտյալներ, գրում է Գրուզիա Online-ը:

«Մենք հենց այսօր կապահովենք բոլոր ներվածների ազատ արձակումը: Նրանք կազատվեն, երբ քրեակատարողական հիմնարկները ստանան նախագահական հրամանը»,- ասել է նա: