Գերմանացի գիտնականները մագնիսապլազմադինամիկ շարժիչ են փորձարկել:

Այն կարող է աշխատել նորմալ մթնոլորտային ճնշման պայմաներում: Մշակող գիտնականների խոսքով՝ նոր շարժիչը թույլ կտա հեղափոխություն կատարել ավիացիայում: Նրանք վստահ են, որ իրենց ստեղծած շարժիչով օդանավերը կկարողանան թեթեւորեն օդ բարձրանալ՝ մինչեւ 50 կմ բարձրությամբ:

Ամեն դեպքում, առաջիկա 100 տարիներին այս շարժիչը հազիվ թե արտադրվի, քանի որ դրա համար կոմպակտ եւ կայուն ջերմամիջուկային ռեակտորներ են անհրաժեշտ, իսկ նման տեխնոլոգիաներ մարդկությունը դեռեւս չունի: