Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 20-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Կարեն Դանիելյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն»  մեդալով։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունից:

Կարեն Դանիելյանը Շիրակի մարզի Սարատակ գյուղի բնակիչ էր, ընտանիքի միակ արու զավակը: Նա իրենից փոքր քույր ունի:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1996թ. ծնված Կարեն Սարիբեկի Դանիելյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: