«Յանդեքս» ընկերությունը սկսել է փորձարկել Android-ի համար նախատեսված «Ալիսա» ձայնային օգնականը: Այս մասին հաղորդում է vc.ru-ն:
Ըստ ՌԲԿ-ի՝ առայժմ «Ալիսա»-ն կարող է զրույցի կոնտեքստը հասկանալ, եթե խոսքը եղանակի կամ այս կամ այն կամակերպության մասին է: Այդ դեպքում օգտատերը կարող է ճշտել կամ լրացնել հարցումը: Մնացյալ դեպքերում ծառայությունն աշխատում է «մեկ հարց՝ մեկ պատասխան» սկզբունքով:
Եթե ձայնային օգնականը չկարողանա պատասխանել հարցին, ապա կառաջարկի ահրաժեշտ տեղեկությունը գտնել «Յանդեքս»-ում: Ի դեպ՝ «Ալիսա»-ն կարող է նաեւ կատակել:




























