Google կորպորացիան ամփոփել է Google Play Awards 2017 մրցանակաբաշխության արդյունքները, որի շրջանակում հայտնի են դարձել Android օպերացիոն համակարգի համար լավագույն բջջային հավելվածները:
Տարվա լավագույն հավելված է ճանաչվել Memrise-ը: Այն թույլ է տալիս արագորեն եւ արդյունավետ օտար լեզուներ յուրացնել մատչելի եղանակով:
Լավագույն սթարթափ է ճանաչվել Hooked-ը, ամենագրավիչ բջջային խաղ՝ Mushroom 11-ը՝ անկախ մշակողից (խաղն արժե 5 դոլար), իսկ լավագույն մանկական հավելված է դարձել Animal Jam-ը, որը տարածվում է անվճար:
Տարվա VR հավելվածը Virtual Virtual Reality նախագիծն է (արժե 9 դոլար), իսկ լրացուցիչ իրականությամբ փոխգործակցության համար լավագույն հավելված՝ Woorld-ը:
Լավագույն խաղ է ճանաչվել «Transformers: Forged to Fight»-ը, լավագույն խաղային նախագիծ՝ Hearthstone-ը, լավագույն սոցիալական հավելված՝ ShareTheMeal-ը:





























