ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է Սաուդյան Արաբիայից փող «քամել»: Այս մասին գրել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը՝ արձագանքելով ԱՄՆ նախագահի՝ Էր Ռիադում Իրանի հասցեին արված քննադատական հայտարարություններին, հաղորդում է ԻՌՆԱ գործակալությունը:
«Նախագահական ընտրություններից անմիջապես հետո Իրանը ենթարկվել է Թրամփի գրոհին: Արտաքին քաղաքականություն, թե Սաուդյան Արաբիայից 480մլրդ դոլարի քամում»,- Twitter-ում գրել է Զարիֆը:
Նա նաեւ իր գրառմանը կցել է Թրամփի ելույթից մի հատված, որտեղ վերջինը Սաուդյան Արաբիայի թագավորին շնորհակալություն է հայտնում ամերիկյան տնտեսության մեջ ներդրումների համար:





























