ԱՄՆ առեւտրի նախարար Ուիլբուր Ռոսը քնել է Էր Ռիադում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթի ժամանակ։ Երբ Թրամփը խոսել է առեւտրի կարեւորության մասին, տեսախցիկների կենտրոնում հայտնվել է նախարարը, ով նստած է եղել նախագահի դստեր՝ Իվանկայի հետ միեւնույն շարքում, հաղորդում է НТВ-ն։

Նկատելի էր, որը Ռոսը նիրհում է։ Հետաքրքիր է նաեւ, որ Թրամփի ելույթի ժամանակ նախարարը թարգմանության համար նախատեսված ականաջակալներով էր, նշում է  Washington Post-ը։

Հիշեցնենք, որ Թրամփը Սաուդյան Արաբիա է ժամանել իր առաջին արտասահմանյան ուղեւորության շրջանակում։ Երկրի մայրաքաղաք Էր Ռիադում ԱՄՆ նախագահը բանակցություններ է վարել թագավոր Սալման իբն Աբդուլ-Ազիզ էլ Սաուդի հետ։