Հայաստանում ուզում են նոր արտասահմանյան տեխնոլոգիայով պարարտանյութ արտադրել։ Agro IG ընկերության փոխտնօրեն Հարություն Ուստա- Կարայանը NEWS.am-ի թղթակցին հայտնել է, որ նախագիծը ներկայացվել է Կառավարություն ու քննարկվել աջակցության հարցը, բայց արդեն մի քանի ամիս է որեւէ արձագանք չկա։
Ինչեւէ, արտադրությունը հույս ունեն բացել արդեն այս տարի։ Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում ծրագրում են 36 աշխատատեղ բացել։ «Երբ ասում են «բիոպարարտանյութ»՝ բոլորը պատկերացնում են գոմաղբը կամ թռնչնի ծինը։ Բայց մենք ունենալու ենք նոր արտադրություն, որի մանրամասները դեռ չենք ուզում բացահայտել։ Այն պատկանում է խոշոր արտասահմանյան հետազոտողի, որին մենք շուտով այստեղ կհրավիրենք։ Նրա ղեկավարությամբ մենք կհարթենք տեխնոլոգիան ու կսկսենք աշխատել»,- ասաց Ուստա- Կարայանը։
Ընկերությունն ուզում է նաեւ քիմիական պարարտանյութեր արտադրել։ Դրանց համար հումքը (ամիակը, ֆոսֆատները եւ այլն) Հայաստանում չի արտադրվում (երկու խոշոր քիմիական գործարանները՝ «Նաիրիտը» ու «Վանաձոր Քիմարտը մի քանի տարի է պապապուրդի մեջ են), բայց Ուստա- Կարայանի կարծիքով , այն կհաջողվի գտնել։«Այսինքն այն ինչ պահանջվում է՝ մենք կկարողանանք պատվերով մի քանի օրում կատարել։ Ներմուծվող արտադրանքի համեմատ մեր առավելությունը պետք է դառնա առաջարկի ճկունությունը»,- ամփոփեց նա։





























