Չինաստանը կարեւոր նշանակություն է տալիս Իրանի հետ հարաբերությունների զարգացմանը եւ ձգտում երկկողմանի հարաբերությունների ավելի զգալի զարգացման։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ ներկայացուցիչ Խուա Չունինը՝ մամուլի ասուլիսի ժամանակ մեկնաբանելով Իրանի նախագահի պաշտոնում Հասան Ռոհանիի վերընտրվելը, հաղորդում է «Սինխուա»-ն։
Խուա Չունինը հիշեցրել է, որ ՉԺՀ առաջնորդ Սի Ցզինպինն արդեն այս կապակցությամբ շնորհավորել է Ռոհանիին։ Դիվանագետը հույս է հայտնել, որ նախագահ Ռոհանիի ղեկավարությամբ Իրանի ժողովուրդը երկրի զարգացման մեջ նոր ձեռքբերումներ կունենա։
Խուա Չունինը նշել է, որ վերջին տարիներին իրանա-չինական հարաբերությունները զարգացման լավ տենդենց են դրսեւորում, կայուն առաջխաղացում է նկատվում տարբեր ոլորտներում երկկողմանի համագործակցության զարգացման հարցում։





























