ԻՊ ահաբեկչական խմբավորումն իր զինյալներին արգելել է օգտվել սոցցանցերից։ Այս մասին հայտնում է SITE մոնիտորինգային խումբը՝ վկայակոչելով ԻՊ պատվիրակների կոմիտեն։

Արգելքը պայմանավորված է նրանով, որ սոցցանցերի միջոցով զինյալները կարող են պատահաբար բացահայտել իրենց գտնվելու վայրը։

Ավելի վաղ հայտնել էին, որ ԻՊ իշխանությունները արգելել են ծխելը, մաթեմատիկան, հումանիտար առարկաներն ու երաժշտությունը։