Samsung ընկերությունը կցուցադրի առաձգական OLED էկրան, հայտնում է SamMobile-ը։

Նմուշը ցուցադրվելու է Society for Information Display (SID) ցուցահանդեսի ժամանակ, որը կանցկացվի Լոս Անջելեսում մայիսի 23-25-ը։ Ընկերությունից հայտնել են, որ 9․1 դյույմ անկյունագծով նախատիպն ունակ է ձգվել 12 մմ-ով, առանց պատկերի որակի կորստի։ Բացի դրանից դիսփլեյը հնարավոր է ճկել «երկու ուղղություններով»։

 Փորձագետները ենթադրում են, որ էկրանը լայն կիրառում կստանա բջջային հեռախոսներում, ռոբոտեխնիկայում եւ IoT սարքավորումներում։ Թե երբ են շուկայում հայտնվելու Samsung-ի նոր տեխնոլոգիայի հիման վրա պատրաստի առաջարկները, հայտնի չէ։