Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում այրվել է հայկական եկեղեցին: Հրդեհը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում նոյեմբերի 23-ին՝ ժամը 14-ի սահմաններում: Հրդեհվել են եկեղեցուն պատկանող կենցաղային տարածքները: Հրդեհի ընդհանուր մակերեսը կազմել է 30 քմ:
Հրդեհը բռնկվել է Հայ առաքելական եկեղեցու Սուրբ Կարապետ տաճարում: Ինչպես հաղորդել են Սվերդլովսկի մարզի փրկարար ծառայության ներկայացուցիչները, դեպքի վայր է ժամանել 3 միավոր տեխնիկա: Հրդեհը մերձակա շինությունների վրա չի տարածվել:
Զոհեր եւ վիրավորներ չկան: Հրդեհի առաջացման պատճառները ճշտվում են:



























