Երեւանի գազանանոցը համալրվել է նոր կենդանիներով: Ինչպես այսօր` նոյեմբերի 23-ին մամուլի ասուլիսում հայտնեց Երեւանի գազանանոցի տնօրեն Սահակ Աբովյանը, գազանանոցում բնակություն են հաստատել Բեննետա անունով կենգուրուն, այծեղջյուրներ, եգիպտական թռչող շներ, մանդրիլա կապիկներ եւ լեմուրներ (ընդհանուր առմամբ, 16 կենդանի):
Բոլոր կենդանիները բերվել են Ուկրաինայի Նիկոլաեւսկի գազանանոցից: Նա հայտնեց նաեւ, որ շուտով Դուշանբեից Երեւան կբերեն նաեւ լեոպարդներ:
Իր հերթին, Հայաստանից Ուկրաինա կուղարկվեն «նվերներ»` արծիվ եւ կամիշյան կատուներ:




























