Բելգիայի, Ռուսաստանի, Նիդերլանդների եւ Մարոկկոյի քաղաքացիները, ովքեր Բրյուսելում ահաբեկչություններ էին նախապատրաստել, կալանավորվել են:
«Նրանք ծայրահեղական կեղծ մահմեդական ցանցի անդամներ են»,- հայտնել է Բելգիայի դատախազության պաշտոնական ներկայացուցիչը:
Կալանավորված իսլամիստները կասկածվում են նոր անդամներ հավաքագրելու եւ չեչենական ծայրահեղական «Կովկասյան էմիրաաթ» խմբավորմանը ֆինանսավորելու մեջ, նշել էր Բելգիայի դատախազության ներկայացուցիչը: Նա հաստատել էր, որ Անտվերպենում ձերբակալված ՌԴ քաղաքացիները չեչեններ են:
Բելգիայում ՌԴ դեսպանատունը եւ Անտվերպենոում հյուպատոսությունը դեռ տեղեկատվություն չեն ստացել կալանավորումների մասին եւ ներկայումս ուսումնասիրում են ստեղծված իրավիճակը:





























